Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Գագիկ

ՀՀ ֆինանսների նախկին նախագահ, ՊԵԿ նախկին ղեկավար այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանք տակ։ Վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ, մերժել է կալանքի խափանման վերաբերյալ պաշտպանի ներկայացրած բողոքը։

«Հաշվի առնելով ներկայումս դատարանների նկատմամբ առկա լուրջ ճնշումները՝ որոշումը սպասելի էր»,-ասաց նա։ 

Պաշտպանը նաև նշեց, որ իրեն հայտնի չէ բողոքի մերժման հիմքերը, քանի որ դեռ չի ստացել դատական ակտը։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Օգոստոսի 27-ին ձերբակալվել է ԱԱԾ կողմից: