Ադրբեջանի ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

արայիկ հարությունյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Իլհամ Ալիևը միջազգային համաժողովում հոխորտում է, որ Արցախի ժողովուրդ գոյություն չունի…

Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել: Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդը Ադրբեջանի կազմում երբեք գոյություն ունենալ չի կարող, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն վիրավորել նրա արժանապատվությունը, խաթարել նրա անդորրը, որպես դիակ` կմնան չեզոք գոտում, որպես հանցագործ` կդատվեն Արցախի դատարանում, որպես պարտված թշնամի` կշպրտվեն սահմանից շատ հեռու…

Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ»,- նշել է նա: