Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը՝ դատավոր Հարություն Մանուկյանի գլխավորությամբ։

Կողմերի պաշտպանների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հատկանիշներով, մասնավորապես, 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ: