Շատ լավ մարդ էր, շատ լավ գեներալ. Լևոն Երանոսյանը՝ Հայկ Հարությունյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Լևոն

Դատարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ նախկին փոխոստիկանապետը, անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին, ասել է, որ փոխոստիկանապետը լավ մարդ էր, շատ լավ գեներալ։

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ Հայկ Հարությունյանն ինքնասպանություն է գործել, ոստիկանության նախկին պաշտոնյան դրական պատասխան է տվել։

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին գտել են սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Բջնիի իր առանձնատանը։ Դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Հայկ Հարությունյանը «Մարտի մեկի» գործով առանցքային վկա էր։