Ուկրաինայում վառելիքի սպառման պատճառով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կա 5 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1
Ria.ru-ն, հղում տալով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիին, գրում է, որ Ուկրաինայում Aн-12 ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով առնվազն 5 մարդ է մահացել:

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ, նախնական տվյալների համաձայն, օդանավում եղել են անձնակազմի 7 անդամ և բեռը տեղափոխող 1 մարդ, ապա հավելել, որ ինքնաթիռի վառելիքը սպառված է եղել:

«Ուկրաինա- Աերոալյանս» ավիոընկերության UR-CAH համարանիշի Aн-12 ինքնաթիռը չարթերային թռիչք էր կատարում՝ Իսպանական Վիգո քաղաքից դեպի Լվով:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել էր, որ որ ժամը 7: 10-ին Լվովի միջազգային օդանավակայանից 13,7 կմ հեռավորության վրա վայրէջք կատարելիս Ան -12 տրանսպորտային ինքնաթիռն անհետացել է ռադարից:

Ժամը 7: 29-ին անձնակազմի անդամներից մեկը  կապ է հաստատել՝ ասելով, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել:

Ժամը 7: 46-ին Ան -12-ը գտնվել է թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա: 

Դեպքի հանգամանքները պարզվում են: