ՌԴ-ի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման նախապայմաններ է մատնանշել Պեսկովը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ՌԴ-ի եւ Վրաստանի ավիահաղորդակցությունը կվերսկսվի, եթե ակնհայտ դառնա, որ երկու երկրների հարաբերությունների վերադարձ «ագրեսիվ հուն» տեղի չի ունենա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Կարելի է փաստել շփման առաջին օրինակների մասին. դուք գիտեք արտաքին գործերի երկու նախարարների (Ռուսաստանի եւ Վրաստանի) հանդիպման մասին, որը տեղի ունեցավ Նյու Յորքում վերջերս, դա դրական փաստ է»,- ասել է Պեսկովը՝ նկատելով, որ այդ հանդիպումը որոշ քաղաքական գործիչներ Թբիլիսիում «սվիններով» են ընդունել։

«Այժմ պարզապես պետք է  համբերությամբ զինվել եւ գրանցել այն պահը, որը հարմար կդառնա ավիահաղորդակցության վերսկսման համար»,- ամփոփել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաեւ ավելացրել է, որ կառավարությունում երկխոսություն են վարում ավիաընկերությունների հետ Վրաստան թռիչքների արգելքի փոխհատուցման համար։