ԱՎԾ-ն փորձնական մարդահամար է սկսել Շիրակի և Կոտայքի մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

ՀՀ Շիրակի մարզի ք. Արթիկում և ՀՀ Կոտայքի մարզի Ակունք, Արամուս, Կամարիս և Մայակովսկի գյուղերում մեկնարկել է ՀՀ փորձնական մարդահամարը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Փորձնական մարդահամարը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ, որի նպատակն է՝ ՀՀ 2020թ. մարդահամարի հարցաթերթի, այլ մեթոդաբանական գործիքների և կազմակերպչական գործառույթների փորձարկումը ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 1%-ը ներառող բնակչության շրջանում: 

Հաշվարարները հանդերձված են անձը հաստատող հատուկ փաստաթղթերով և շարժական համակարգիչներով (պլանշետներով):