Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել․ Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել: Հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում, և հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում:

Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակներ Ռաֆայել Հուսեյնովի և Սեվինժ Ֆաթալիևայի՝ արցախյան հակամարտությանը վերաբերող ելույթներում հնչեցրած մեղադրանքներին:

Մելքումյանի ելույթը՝ ստորև.

«Հարգելի գործընկերներ,
Պետք է հաստատեմ մեր կազմակերպության մշակույթի, չափորոշիչների և գործելաձևի համար անընդունելի մի բան: Լսե՛ք ուրեմն: Ռաֆիկ Հուսեյնովը և տիկին Ֆաթալիևան պրովոկացիոն ելույթներ են ունենում: Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել: Հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում, և հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում: Դրա ապացույցը եկեղեցիներն են, հուշարձանները, բազում այլ ապացույցներ, որ կարող եք գտնել այնտեղ:

Այժմ, ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծման հարցում մեր կառավարության դիրքորոշմանը, նախ և առաջ Հայաստանի կառավարությունը և բնակչությունը միշտ էլ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են եղել:

Այնուհետև, արդեն 30 տարի է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները արցախյան խնդրի կարգավորման գործառույթները պատվիրակել են Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Ուրեմն էլ ի՞նչ եք ցանկանում:

Ինչո՞ւ չեք համաձայնում շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ:
Եվ, ի վերջո, ի՞նչ կասեք Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության մասին, որում ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարին. «Պարոն նախարար, մենք  պետք է հանդիպենք ռազմի դաշտում»:
Ահա Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը՝ խիստ սադրիչ և ամենևին անընդունելի»: