Բուքմեյքերները չեն հավատում, որ «Գրանադան» կշրջանցի «Ռեալին»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Սպորտ

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կմրցեն մրցաշարային աղյուսակի առաջատարները:

Բուքմեյքերները բացահայտ առավելություն տալիս են Զինեդին Զիդանի գլխավորած թիմին, որի հաղթանակի հնարավորությունը գնահատվել է 1.30 գործակցով: Ոչ ոքին ստացել է 3.75 գործակիցը, իսկ «Գրանադայի» հաղթանակին տրվել է 10.00 գործակիցը:

«Ռեալը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Գրանադան» 14 միավորով երկրորդ տեղում է:

Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: