Սահմանապահ ոստիկանները մեկնեցին դիրքեր․ նրանց ճանապարհել է ոստիկանապետ Արման Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը։

Սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Դիմելով ներկաներին Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպահելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։

Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։

Ավանդույթի համաձայն՝ ոստիկանները մեկնելուց առաջ աղոթեցին ու երդվեցին։
Հանդիսավոր երթից հետո նրանք մեկնեցին Տավուշ՝ նվիրական առաքելության։

1
1
1
1
1