Ինչ ուզում եք, ինչ գիտեք` արե՛ք. տեղս ասեմ` եկեք հենց հիմա ինձ կալանավորեք․ Ֆարմանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Հեռուստատեսության տաղավարից քիչ առաջ դուրս եկա ու մինչ ՀՔԾ հաղորդագրությունը կկարդայի, տեսա, որ բաց թողնված զանգ ունեմ Արթուր Դավթյանից: Զարմացա: Հետ եմ զանգում աշխարհի ամենաչկոռումպացված, ամենաազնիվ, քաղաքական պատվերներ կատարելուց ամենահեռու ու ամենաանդավաճան մեր գլխավոր դատախազին: Հարցնում եմ` ի՞նչ կա, ի՞նչ առիթով է: Երկար-բարակ դատախազա-քննչական ակնարկներ ու սպառնալիքներ` նյութեր ենք նախապատրաստում, գործ կհարուցենք, ֆլան-ֆստան:

Իմ պատասխանն իրականության զգացումը կորցրածներին` վախկոտներին փնտրեք ձեր իսկ շրջապատում: Ինչ ուզում եք, ինչ գիտեք` արե՛ք. տեղս ասեմ` եկեք հենց հիմա ինձ կալանավորեք: Բայց չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու: Անձամբ»:

 Հիշեցնենք, որ երեկ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մարզասրահում իրեն մոտեցել է ՀՔԾ քննիչ ներկայացող մեկն ու ասել, թե իր քրոջը կրկին կալանավորելու են։