Պեկինի մրցաշարի կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը պարտվեց և դուրս մնաց պայքարից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը թենիսի Պեկինի մրցաշարի կիսաեզրափակիչում հոկտեմբերի 5-ին մրցեց ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ:

Հայ մարզիկը 6:2, 6:7, 5:7 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:

Դոմինիկ Տիմը եզրափակիչում կմրցի Ստեֆանոս Ցիցիպաս - Ալեքսանդր Զվերև դիմակայության հաղթողի հետ:

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։ Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին։

Անցած տարի այս մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել է վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին։