Տավուշում բախվել են Volkswagen Vento-ն ու Mercedes Sprinter-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

բակո

Տավուշի մարզում, հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13:00-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ–Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Բագրատաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Արսեն Բ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 VA 658 համարանիշի եւ Երեւանի բնակիչ, 56-ամյա Գագիկ Ս.-ի վարած Mercedes Sprinter մակնիշի 36 FA 456 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Արսեն Բ.-ի ուղեւորներ, 78-ամյա Շուշան Մ.-ն, 52-ամյա Էլեոնորա Բ.-ն եւ Գագիկ Ս.-ի ուղեւոր, Երեւանի բնակիչ, 36-ամյա Լիլիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջեւան» բժշկական կենտրոն: