Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի հետ տեղի ունեցած միջադեպին:

«Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, եւ յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»,-ընդգծել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան եւ Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել «Հայելի. ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։