«Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Ցուկերմանը ելույթ կունենա «Երևանյան հեռանկարներ» փառատոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին` ժ. 20.00-ին, հանդես կգա հայտնի ջութակահար, «Գրեմմիի» կրկնակի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանը: Նրա կատարմամբ կհնչեն Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Ցուկերմանը Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է և Կանադայի արվեստների կենտրոնի նվագախմբի պատվավոր դիրիժորը: 2017-ից Ցուկերմանը Նյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբի Ձմեռային փառատոնի և կրթական ծրագրի գեղարվեստական ղեկավար է: Պինխաս Ցուկերմանը նվագում է 1742 թվականի Գուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով։

Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսի ֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Կամերատա Զալցբուրգ, Կորեական կամերային նվագախմբի, Օրֆեոս նվագախմբի և մեր օրերի ականավոր մենակատարների հետ`կամերային անսամբլով: Ցուկերմանի կատարումներով: Նա Մանհեթենի երաժշտական ակադեմիայում ղեկավարում է «Պինխաս Ցուկերման» կատարողական ծրագիրը: