Այս վիճակից դժգոհ են անօրինական կերպով իրենց կեցությունն ապահովածները. Միքայել Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Այսօր դժգոհ են նրանք, ովքեր անցած տարիների ընթացքում սովորել են մի ապրելաձևի և դրա մեջ կարողացել են հասնել «բարձունքների», իրենց կեցությունն են ապահովել՝ դավաճանելով մարդկային բոլոր բարոյական սկզբունքները: Իսկ ժողովուրդը դժգոհ չի, ժողովուրդն այսօր հույս ունի, տեսնում է վերափոխումներ, որը շատ դժվար ճանապարհ է»,- «Ժամադադարի» հետ զրույցում նկատում է ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:

Սիրված արտիստը վստահ է նաև, որ ետ չենք կարող գնալ. «Պետք է պահպանենք այս ունեցածը և դարձնենք որակյալ, որ մի օր մեր իրականությունը դառնա ավելի բարձր և առողջ, քան մեր երևակայությունն է: Արվեստը պետք է սեր հաղորդի և բարոյական աջակցություն այս իրականությանը: Այսօր կիրթ հայի կերպարն է պետք ստեղծել որպես ժամանակի հերոս»,-ասում է Պողոսյանը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: