Պուտինը ծնունդն այս տարի կնշի հարազատների հետ․ իսկ ո՞ւմ հետ է նա տոնել նախորդ տարիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրը կանցկացնի հարազատների և  մտերիմների հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Պուտինը դառնում է 67 տարեկան: Մի քանի օր առաջ նախագահը եղել է սիբիրյան տայգայում, որտեղ, ինչպես Պեսկովն է հայտարարել, «վայելել է աշնանային բնությունը»:

Որպես կանոն՝ պետության ղեկավարը տարեդարձը նշում է արտասահմանցի գործընկերների հետ: Օրինակ, ծննդյան օրերից մեկը Պուտինը նշել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի ընկերակցությամբ:

«Չեմ թաքցնի, մի-մի բաժակ օղի խմեցինք, ուղղակի ինչ-որ երշիկ կտրեցինք»,- պատմել է Պուտինը:

Ծննդյան օրերից մեկն էլ Պուտինը նշել է Բալի կղզում ընթացող ԱԽՏՀ գագաթնաժողովին: Ինդոնեզիայի այդ ժամանակվա նախագահ Սուսիլո Բամբանգը ՌԴ առաջնորդի համար երգել է Happy Birthday to You երգը: