ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը, շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Քոչարյանը նրան քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։