Պուտինը նախկինի պես մեծ հարգանք է տածում Քոչարյանի հանդեպ․ Սոլովյով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

«Երեկոն՝ Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հեղինակ և վարող Վլադիմիր Սոլովյովը  «Россия 1» հեռուստաալիքի համար պատրաստած հաղորդման շրջանակում  անդրադարձել է Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցին:  

Վլադիմիր Սոլովյովը նկատել է, որ նախքան օդանավակայան գնալը ՌԴ նախագահը Հայաստանում ՌԴ դեսպանատուն է այցելել, հանդիպել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը` Բելլա Քոչարյանին, ինչը հաղորդավարը պատահական չի համարում:

«Այդ կեպ Պուտինը նախկինի պես մեծ հարգանք է տածում Քոչարյանի հանդեպ, և նրա վերաբերմունքը դատական գործընթացի վերաբերյալ անփոփոխ է մնացել»,- ասել է Սոլովյովը։

Հաղորդման շրջանակում նաև նշվել է, որ Ռուսաստանում Բելլա Քոչարյանի և Պուտինի այցի մասին տեղեկացել են ոչ թե ռուսական, այլ հայկական լրատվամիջոցներից։

Ստորև ներկայացվող տեսանյութում այդ հատվածը դիտեք 27։28 րոպեից։