Որևէ ԶԼՄ-ի նկատմամբ հարձակումը անընդունելի և դատապարտելի է. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

քաղաքական

Դատապարտում եմ «Հայելի» ակումբի վրա կատարված հարձակումը և հուսով եմ, որ իրավապահները համապատասխան գործողություններ կիրականացնեն, այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խպմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քրեական գործ կա հարուցված։ Ինչ վերաբերում է խոսքի ազատության վտանգված լինելուն, չենք կարող նման պնդում անել մի քանի քաղաքացու ինքնագործունեության արդյունքում։ Ես ժամանակին կարծում էի, որ արջի ծառայությունը նախկին իշխանությունների ժամանակ կիրառվող գործընթաց է։ Նման բաներ անողները, լինելով վաչապետի կամ իշխող ուժի աջակիցը, լավություն չեն անում։
Նրանք արջի ծառայություն են մատուցում, որով վնաս են հասցնում հենց այդ ուժին», - ասաց խորհրդարանականը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ որևէ ԶԼՄ-ի նկատմամբ հարձակումը ծայրահեղ անընդունելի և դատապարտելի է։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news