«Լուրջ ոչինչ չկա». Լևոն Քոչարյանը՝ հոր առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Լևոն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դատական նիստի մեկնարկից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրել է, որ հայրն առողջական լուրջ խնդիրներ չունի, նա ընդամենը ընթացիկ հետազոտություն է անցել։

«Լուրջ ոչինչ չկա։ Հետազոտությունների պատասխաններն ընթացքի մեջ են, դեռ չկան», - ասել է Լևոն Քոչարյանը՝ միաժամանակ չցանկանալով մանրամասնել, թե ի՞նչ գանգատներ  ունի հայրը։

Լևոն Քոչարյանը նաև նշել է, որ չի կարծում, թե հայրը ՔԿՀ-ում բուժօգնություն խնդրած լինի։