ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Դատական նիստի մենարկօց առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պաշտպանության նախկին նախարար, Քոչարյանի և մյուսների գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մի քանի օրով մեկնելու է Գերմանիա։
Հարցին՝ մեկնելու է Գերմանիա բուժմա՞ն նպատակով, պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է. «2011 թվականին ձեռք եմ բերել պրոթեզ, նվիրել են և դրանից հետո 3 անգամ մեկնել եմ՝ 2 տարին մեկ. այնպիսի պրոթեզ է, որի սպասարկումն իրականացվում է միայն ու միայն Գերմանիայում: Ես կմեկնեմ մի քանի օրով և կվերադառնամ:
Վաղը գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն, կարծում եմ, որ այն փաստաթղթերով, որոնք ներկայացնում եմ, թույլտվություն կստանամ»: