«Վաղը գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն»․ Սեյրան Օհանյանը մի քանի օրով կմեկնի երկրից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

դատ

Դատական նիստի մենարկօց առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ,  պաշտպանության նախկին նախարար, Քոչարյանի և մյուսների գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մի քանի օրով մեկնելու է Գերմանիա։

Հարցին՝ մեկնելու է Գերմանիա բուժմա՞ն նպատակով, պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է. «2011 թվականին ձեռք եմ բերել պրոթեզ, նվիրել են և  դրանից հետո 3 անգամ մեկնել եմ՝ 2 տարին մեկ. այնպիսի պրոթեզ է, որի սպասարկումն իրականացվում է միայն ու միայն Գերմանիայում: Ես կմեկնեմ մի քանի օրով և  կվերադառնամ:

Վաղը գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն, կարծում եմ, որ այն փաստաթղթերով, որոնք ներկայացնում եմ, թույլտվություն կստանամ»: