Դատարանը անցավ խորհրդակցական սենյակ՝ դատավորի ինքնաբացարկի որոշում կայացնելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

Իրավական

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշումը կհրապարակվի այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 16:45-ին։