Հրապարակվել են լուսանկարներ՝ ինչպես է Պուտինը Շոյգուի ուղեկցությամբ զբոսնել տայգայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

Աշխարհ

Տուվայում հրապարակվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանգիստը պատկերող տեսանյութեր՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: 

Նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք բարձրանում լեռը, սունկ հավաքում և վայելում տայգայի աշնանային բնությունը:

Երբ Շոյգուն հապալասի թուփը ձեռքին մոտեցել է նախագահին, վերջինս կատակել է՝ ասելով, որ նախարարն այն պետք է տնկի իր ամառանոցում, իսկ Շոյգուն պատասխանել է, որ այս բույսի համար այլ կլիմա է հարկավոր:

Երբ Շոյգուին հարցրել են, թե արդյոք հնարավո՞ր է այնպես անել, որ Մոսկվայում էլ այսպիսի մաքուր օդ լինի, ինչպես տայգայում է, նախարարը պատասխանել է, որ այդ հարցով պետք է դիմել նախագահին, իսկ Պուտինը, իր հերթին, պատասխանել է, որ պետք է ձգտել դրան: 
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրանում է ՌԴ նախագահի 67-ամյակը: Պուտինն իր տարեդարձը կնշի ընտանիքի և հարազատների շրջապատում, իսկ մինչև այդ նա այցելել էր սիբիրյան տայգա, որտեղ վայելել է աշնանային բնությունը:

Աշխարհ
Աշխարհ

 

Աշխարհ