Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ առիթը ՌԴ նախագահի ծնունդն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Վարչապետը  շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած  հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձ էր հղել Վլադիմիր Պուտինին՝ մաղթելով հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում: