Բելառուսի նախագահը խոստովանել է, որ խիստ հայր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News

լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ չափազանց խիստ հայր է եղել իր որդիների դաստիարակության հարցում եւ երբեմն նույնիսկ դիմել է հայրական կաշեգոտուն։ «Լավ կաշեգոտին, երբեմն օգտակար կարող է լինել երեխայի համար։ Ոչ բոլորի համար, իհարկե։ Վիկտորին, որպես ավագի, հաճախ է բաժին հասել ինձանից, իսկ ահա միջնեկը՝ Դիման, արդեն տեսնելով նրան բաժին հասածը, խելոք էր»,- ասել է Լուկաշենկոն, միաժամանակ հավելելով, որ չի հանդիսանում երեխաներին պատիժներով դաստիարակելու մեթոդի կողմնակից, այլ կարծում է, որ պատիժներին պետք է դիմել այն ժամանակ, երբ մնացած բոլոր մեթոդները դադարում են աշխատել։

Բելառուսի նախագահը, անդրադառնալով այժմ իր երկրում ընտանիքում բռնության դեմ պայքարի օրինագծի քննարկումներին ասել է, որ հաշվի կառնվեն սլավոնական ավանդույթներն ու բելառուսական շահերը եւ ոչ թե Արեւմուտքի կողմից իրենց փաթաթելու փորձ արվելիք արժեքները։