Խուզարկություն՝ ՔԿՀ–ներում․ 20 բջջային հեռախոս և արգելված իրեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Հոկտեմբերի առաջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի ՔԿՀ-ներից երկու տասնյակ 20 բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել քրեակատարողական հիմնարկների ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

հեռախոս

Ըստ հաղորդագրության՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ», «Վանաձոր» և «Հրազդան» ՔԿՀ-ներում։ Հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք և 1 մարտկոց, 1 ականջակալ, 1 wi-fi սարք, սմարթ ժամացույց, 3 կտրող-ծակող գործիք, գործարանային արտադրության 96 խաղաթուղթ և պարանով ամրացված 1 պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news