Մեսսին 21-րդ դարի միակ ֆուտբոլիստն է, որը Լա լիգայի 16 մրցաշրջաններում անընդմեջ գոլ է խփել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

Սպորտ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սևիլիայի» դեմ խաղում (4-0) գոլի հեղինակ է դարձել: Նա բաց էր թողել մրցաշրջանի մեկնարկը՝ վնասվածքի պատճառով, և այս գոլն առաջինն էր մայիսից ի վեր:

2004/05 մրցաշրջանից սկսած Մեսսին դարձել է 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստը, որը տարբերվել է Լա լիգայի անընդմեջ 16 մրցաշրջաններում:

Ընդհանուր առմամբ, նա Իսպանիայի առաջնությունում ունի ռեկորդային` 420 գոլ: