«ՎԱԶ-21099»-ը դուրս է եկել Իջևան-Նոյեմբերյան ճանապարհից և բախվել ծառին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:05-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: 

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին (Գարիկ Ե., ծնված 1967 թ.), ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news