Արցախի նախագահն ընդունել է ԱՀՀ գործադիր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունուն։

Ինչպես հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ վստահություն հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news