«Փչացրի՞». Փաշինյանը երեխայի ձեռքից վերցրեց մուրճն ու դուրը և սկսեց փորագրել քարի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Էջմիածին՝ քաղաքի 2704-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ շրջել է քաղաքում:

Շրջելու ընթացքում Փաշինյանն ու Դիանա Գասպարյանը մոտեցան քարի վրա փորագրություն անող երեխաների: Վարչապետը հարցրեց, թե արդյո՞ք դժվար գործ է սա, ինքը կկարողանա՞ նույնը անել: Փաշինյանը ձեռքն առավ մուրճն ու դուրը եւ սկսեց աշխատել. «Փչացրի՞»,-դիմելով երեխային հարցրեց վարչապետը: