Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

մհեր գրիգորյան.

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 16-23-ը կմեկնի ԱՄՆ: Այս մասին վարչապետի որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 8-ին: 

Կառավարական պատվիրակությունն այնտեղ մասնակցելու է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին եւ դրա շրջանակում Մարդկային կապիտալի գագաթնաժողովին:

Պատվիրակության կազմում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը եւ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը: