ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Life»-ը հրապարակել է հոր սպանությունից անմիջապես հետո Խաչատուրյան քույրերի կողմից ոստիկանություն կատարած զանգի ձայնագրությունը, որի ժամանակ աղջիկը ներկայանում է Անգելինա անունով և հայտնում, որ իրենց հայրը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:«Նա հանգստացնող հաբեր ունի, սակայն շատ է դրանք օգտագործել… Ես իմ երկու քույրերի հետ եմ: Մեկը 19 տարեկան է, մյուսը՝ 17»,- ասում է նա, ապա լաց լինելով պատմել, որ հայրը դանակով հարձակվել է իրենց վրա:
«Նա ձեզ վրա դանակո՞վ է հարձակվել, այո՞»,- հարցնում են ոստիկանությունում:
«Այո»,- պատասխանում է նա:
«Կոնկրետ ո՞վ է դանակով սպանել նրան»,- հստակեցնող հարց են ուղղում ոստիկանությունում:
«Ես»,- պատասխանում է Անգելինան:
Դեպքը տեղի էր ունեցել 2018-ի հուլիսի 27-ին։ Քրիստինա, Անգելինա եւ Մարիա քույրերը դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց հորը, ապա հետագայում հայտարարել են, որ չեն կարողացել հանդուրժել ծնողի ծաղրական վերաբերմունքը:
Հետմահու հոգեբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Միխայիլ Խաչատուրյանը շեղումներ է ունեցել: