Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ցուցմունքներ չեն եղել, տրամադրվել է տեղեկանք․ Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Արտակ

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատարանին իր կողմից տրամադրած տեղեկություններին, հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի  Խաչատուրովի վերաբերյալ ցուցմունքներ չեն եղել, տրամադրվել է միայն տեղեկանք։

Արտակ Դավթյանը դատարանում ասել է, որ 2016 թ. ապրիլի 2–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15–ի սահմանում, ներկայացել է ծառայության վայր։ Մինչդեռ մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանի հարձակման մասին տեղեկություններն ստանալու պահին Յուրի Խաչատուրովը  բիլիարդ խաղալիս է  եղել:

«Ամեն ինչ ֆիքսվում է, դա շղթա է: Դա իմ ցանկությունը չէ, այսպես, թե այնպես ամեն ինչ ֆիքսվում է՝ սկսած անցակետից մինչև հերթապահ մաս»,- ասել է գեներալ-լեյտենանտը՝ հավելով, որ տեղեկանքը տրվել է 1,5  տարի առաջ, պարզապես հիմա է դրվել  շրջանառության մեջ:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին՝ ԶՈՒ ԳՇ պետն ասել է, որ ապրիլյան իրադարձությունները պարզելու նպատակով հանձնաժողով  իրեն չեն հրավիրել, ապա հավելել, որ հույս ունի՝ կկանչեն, քանի որ ինքը՝ որպես զինվորական, պատարաստ է պարզաբանել, եթե մասնագիտական հարցեր լինեն: