Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

,

Հոկտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 08 GA 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան և Ինտերնացիոնալ փողոցների խաչմեչուկում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ռուբինա Ս-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին քաղաքացիները տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալով, տուժածը տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայրում նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով այս պահին գտնվում է «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։