Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են․ նա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել են։ Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այլ տեղեկություններ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը չհայտնեց։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 8-ին էր տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա։