ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Օրեցօր տնտեսության մեջ առավել կարևոր գործոն են դառնում հոգեբանությունն ու դրական տրամադրությունը։ Այսօր Երևանում հրավիրված՝ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն» խորհրդաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ այսօր ՀՀ-ում առկա է նման մթնոլորտ, իշխանության խնդիրն է պահել այդ տրամադրությունը։
«Հանրային տրամադրությունները, սպասումները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան երբեմն չոր թվերը։ Այս քննարկումները կարևոր են այդ տրամադրությունները ստեղծելու համար։ ՀՀ-ի տնտեսական զարգացման հիմքում տեսնում ենք անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկամումը, տրամադրությունը»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետության և բիզնեսի միջև համագործակցությունը, երկխոսությունը կարևոր գործոներրց մեկն է, որն ապահովում է տնտեսության վրա դրական ազդող տրամադրությունը։
«Ընթացիկ տնտեսական իրավիճակն ու ցուցանշները գալիս են ապացուցելու, որ սպասումները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական իրավիճակի վրա։ Կարծում եմ, որ ՀՀ-ում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել»,-ասաց նա։