31–ամյա վարորդը Niva-ով ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալում կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտwվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռուստամ Ռուստամյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ZA 769 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի N ուղեկալ տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևամքով վարորդ Ռ. Ռուստամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: