Առինջի կամարի մոտ բախվել են Opel-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:05-ի սահմաններում Աճառյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ Առինջի կամարի դիմաց, բախվել են Opel մակնիշի 35 XՍ 692 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 VX 517 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 վարոդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով Կոտայքի մարզից դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին: