«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագրի խզման հարց չկա. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Մհեր

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ լրիվ բնական և կոնստրուկտիվ հարաբերություններ են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված քրեական գործերին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընկերության ղեկավարի հանդիպմանը:

«Երեկվա հանդիպմանը մասնակցել եմ, քննարկումների օրակարգն էր երկաթգծի ապագա զարգացումը և իրենց ռազմավարությունը: Այդ պահին պայմանագրի խզման վերաբերյալ հարց ընդհանրապես չկա»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

«Չեմ կարող քրեական գործից խոսել, բայց բացարձակ համաձայն չեմ այն տպավորությունների կամ պնդումների հետ, որ ինքը կառավարվում է, որ մեր հարաբերությունների հետ կապված խնդիրներ լուծվեն: Չկա նման բան»,-ասել է փոխվարչապետը:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի փաստով: