Պիկեն ալերգիա ունի այլ մարզաշապիկներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Սպորտ

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ երբեք չի հագել իր թիմի ամենասկզբունքային մրցակցի՝ Մադրիդի «Ռեալ»-ի մարզաշապիկը:

Պիկեն ասել է, որ լավ է խաղում, երբ իրեն սուլում են, քանի որ լավ խաղով ավելի շատ է նյարդայնացնում հակառակորդի երկրպագուներին: Պիկեն հավանաբար նկատի է ունեցել նախևառաջ «Ռեալ»-ի երկրպագուներին:

Ինչ վերաբերում է մարզաշապիկներին, ապա «Ռեալ»-ի  ֆուտբոլիստների հետ խաղից հետո բազմիցս է մարզաշապիկներով   փոխվել, բայց այդ ժամանակ էլ չի կրել շապիկը: Sport.es կայքին տված հարցազրույցում ասել է, որ նման բաների նկատմամբ    ալերգիա ունի:

Տեսանյութեր

Live

Լրահոս