ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները դատարանի որոշմամբ սահմանափակվել են. ԵՊՀ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հիմք ընդունելով ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանի հաստիքի ստեղծման անօրինականությունը՝ դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի հրամանի գործողությունը, որով ես և իմ վարչությունը ենթարկվում էինք ԵՊՀ «գլխավոր գրաքննիչին»։

Դատարանի որոշումից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն համապատասխան հրաման է ստորագրել, որով ես առժամանակ չեմ ենթարկվելու ԿԳՄՍ նախարարի ընկեր, պրոռեկտոր Ի.Ա.-ին։ Իսկ դա նշանակում է, որ գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է։