Կապանցին Բյուրեղավանում 2 գառ է գնել ու վճարել հուշանվեր թղթադրամներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

 

Ոստիկանության ՔՀ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Կոտայքի բաժնի ծառայողները Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կապանում հաշվառված 56-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանել է, որ հուլիս և հոկտեմբեր ամիսներին Արզնի և Զովք գյուղերում գնումներ է կատարել ու վճարել հուշանվեր թղթադրամներով։

Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են նաև, որ բերման ենթարկվածը հոկտեմբերի 4-ին Արզնի գյուղում մի տղամարդուց երկու գառ է գնել՝ դարձյալ վճարելով հուշանվեր թղթադրամներով։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ նախապատրաստվում են նյութեր։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news