ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News
«Թալիբան» արմատական շարժման զինյալները էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Աֆղանստանի արևելքի Փարվանի նահանգում, ինչը էլեկտրականության անջատման է հանգեցրել երկրի մայրաքաղաք Քաբուլում, հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:
«Չորեքշաբթի առավոտյան «Թալիբանի» զինյալները էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Փարվանի նահանգի Սալանգ գավառում՝ Քաբուլից մոտավորապես 70 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ այդպիսով մթության մեջ թողնելով մայրաքաղաքը», - հայտնել է աղբյուրը:
Գործակալությունը նշում է, որ Քաբուլում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են: