Փաշինյանի ուղղությունը ճիշտ է, տեմպը՝ դանդաղ. Արմեն Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«21-րդ դարում մենք որպես երկիր, որպես պրոդուկտ արտադրող պետական միավոր, աշխարհին պետք է առաջարկենք ու ծախենք ոչ թե այն, ինչ ունենք, այլ այն ինչ կարողանում ենք, և այս համատեքստում առաջին տեղում պետք է լինի գիտելիքը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը:

Քաղաքագետի խոսքով, եթե Հայաստանի կառավարությունը փորձի իր զարգացման հիմքը կառուցել գիտելիքից զուրկ տնտեսության վրա, դա ճանապարհ է դեպի կործանում, և այսօր մենք տեսնում ենք որ քայլեր են արվում հենց գիտելիքահեն տնտեսություն կառուցելու ուղղությամբ, սակայն զարգացման տեմպերի առումով արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն:

Անդրադարձ է կատարվել նաև աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի դիրքավորմանը, մեր ներուժին, ինչպես նաև առկա ռիսկերին ու հնարավորություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: