ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Շահումյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Սերոբ Դավթյանը Land Rover մակնիշի 35 ZG557 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան քարե պարսպին և գլխիվայր հայտնվել տան բակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ԱԻՆ փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արտաշատ ԲԿ, որտեղից էլ՝ Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։