Լեգենդար դարպասապահ Պետեր Չեխը ֆուտբոլից տեղափոխվում է հոկեյ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

չեխ

Չեխիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը կարիերան կշարունակի հոկեյում: Այդ մասին նա գրել է Թվիթերում և լուսանկար հրապարակել:

37-ամյա լեգենդար դարպասապահը հանդես կգա «Գիլֆորդ Ֆենիքս» ակումբում, որը հանդես է գալիս պատանեկան լիգայում: Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։ Հոկեիստի դերում Չեխի առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին։  Չեխը գրել է, որ շատ ուրախ է այդ փաստի առթիվ ու հիմա նաև կկարողանա հոկեյում փորձ ձեռք բերել: Չեխը  կխաղա որպես դարպասապահ: