Քիմը երեխաների հետ Գառնի այցելության ժամանակ կրել են հայկական ավանդական վզնոց. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ԿԻՄ
Daily Mail-ն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցին ու նրա կրած հագուստներին։ Պարբերականը գրում է, որ ամերիկյան «Keeping Up With the Kardashian's» իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ Հայաստանում Գառնիի պատմական տաճար այցելության ժամանակ կրել է հայկական ավանդական վզնոց:

1

Ըստ պարբերականի՝ ընտանիքը եղել է սև հագուստներով, իսկ Քիմը և նրա դուստրը՝ Նորթը, կրել են հայկական ավանդական վզնոցներ: Նորթը նաև կրել է վզնոցին համապատասխան ականջօղեր և գլխազարդ:

1

Աղբյուրը գրում է, որ Հայաստան այցելությունը բավականին հագեցած էր Քարդաշյան քույրերի համար։ Քիմ քարդաշյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ավելի վաղ Քիմն ու Քորթնին նախագահական նստավայրում հանդիպել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ և ընթրել միասին:

1

«Քիմն ու Քորթնին ասել են, որ շատ դրական էներգիա են ստացել Հայաստան կատարած այցից»,- հղում անելով ՀՀ նախագահականի ինսթագրամյան էջին՝ գրում է պարբերականը: 

1

 

1

 

1
1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս