Խոտանան-Տանձավեր անտառամիջյան ճանապարհին հայտնաբերվել է ապօրինի հատված 56 ծառ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ծառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության և Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները hոկտեմբերի 7-ին հերթական շրջայցի ընթացքում Խոտանան-Տանձավեր անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տրամագծերի կաղնի, բոխի, հացենի տեսակների 56 ծառ։

Այդ մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն՝ իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու նպատակով։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։